Լրահոս
Օրվա լրահոսը

«Կենտրոն» հեռուստաընկերության նկատմամբ գրավոր նախազգուշացում է կիրառվել

Ապրիլ 16,2026 14:14 Share

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ապրիլի 16-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝

«ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման վերաբերյալ:

«ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 6 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 7 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 8 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՍՔԱՅ ԹԵԼԵՎԻԺՆ» ՍՊԸ տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։

Հանձնաժողովը մարտի 13-ին իրականացրել է «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ «ԿԵՆՏՐՈՆ» տեսալսողական ծրագրի 2026թ․ մարտի 11-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում արձանագրվել է, որ լրատվական հաղորդումներում (մարտի 11-ին՝ 3 լրատվական հաղորդում) նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը գերազանցել է հաղորդման եթերաժամի 25 տոկոսը։ ՀՌՀ-ն որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է «ԱՅՆԵԹ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը որոշեց Ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված տույժ՝ տուգանելով 54․306 ՀՀ դրամի չափով:

Վերջին հարցը վերաբերել է «ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթին։ Հանձնաժողովն արձանագրել է Ընկերության կողմից առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու Օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ:

Ցանցային օպերատորը վարչական վարույթի վերաբերյալ ներկայացրել է բացատրություններ։ Ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց կարճել «ԱՅ-ՆԵՏ» ՍՊԸ նկատմամբ հարուցված վարչական վարույթը։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930