Ինչպես գիտենք, մայիսի 4-ին եւ 5-ին Հայաստանում տեղի է ունենալու առաջին անգամ, եւ սա իսկապես պատմական իրադարձություն է, Հայաստան- ԵՄ գագաթնաժողովը։ Եւ նաեւ Հայաստանը հյուրընկալելու է ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Սա իսկապես չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ սա իսկապես պատմական իրադարձություն է Հայաստանի համար եւ սրա դեմ սպասելի էր, որ պետք է լինեն որոշակի նախապատրաստվող հիբրիդային սպառնալիքներ եւ տեսանք սպառնալիքների նախապատրաստական փուլը։ Տեղեկություն նաեւ ստացվեց եւ նաեւ տարբեր միջազգային հարթակներում եւ X-ի բլոգում ապրիլի 6-ից մեկնարկել է կարծես թե արշավ՝ իբրեւ թե ԼԳԲՏ համայնքի ակտիվիստների բավական լուրջ տարբեր կեղծ պրոֆիլներ են ստեղծվել եւ աջակցություն են հայտնում այս համաժողովին եւ կառավարությանը։
Ակնհայտորեն սա արհեստականորեն ձեւավորված մի ակտիվիստական շարժում է։ Եւ նաեւ տեղեկություն ստացանք, որ տարբեր երկրներում ԼԳԲՏ համայնքի տարբեր ներկայացուցիչներին ռուսերենով ռուսական տելեգրամյան ալիքներից նամակներ են ուղարկում, առաջարկում են վճարովի ծառայություն, առաջարկում են վճարել եւ ճանապարհածախսը եւ նաեւ այդ ծառայության համար վճարել, որ գան Հայաստան։ Եւ դա հենց համընկնում է Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի օրերի հետ, որպեսզի գան Հայաստան, նկարներ անեն, ռիլլեր նկարահանեն, վիդեոներ նկարահանեն եւ ցույց տան, որ Հայաստանում տեղի է ունենում գեյ-պարադ։
Սա ակնհայտորեն հիմնական թեմաներից եւ ապատեղեկատվական հիմնական սուտ տեղեկություններից է, որ սովորաբար կիրառվում է ԵՄ-ի դեմ ապատեղեկատվություն տարածելու ուղղությամբ։ Եվ շատ զարմանում էի, որ այս թեման կարծես դեռեւս առանձնապես չէին օգտագործում, բայց հասկանալի էր, որ շատ լավ ժամանակ են այդպես մտածել, որ հենց ԵՄ-ի նկատմամբ հերթական ապատեղեկատվական արշավն անելու, որպեսզի հենց ԵՄ-ն ներկայացնեն հիմնականում ԼԳԲՏ թեմաներով զբաղվող կամ ինչպես հայտնի է, այդպիսի արտահայտություն է, իրենք բառն են հորինել գեյրոպա։
Այս բոլորը շատ լավ մտածված ապատեղեկատվական խոսքեր են եւ սրանով մենք պետք է նախապատրաստենք մեր հանրությանը, որ հստակ հասկանան, որ այն բոլոր լուսանկարները, որ վստահաբար սկսելու են տարածել առաջիկա հատկապես մայիս ամսին եւ իրենց տեսնելու են իրենց տարբեր սոցիալական ցանցերում, հստակ հասկանան, որ սա էլի ապատեղեկատվական եւ հիբրիդային սպառնալիքի ուղղակի բաղկացուցիչ մաս է կազմում։
Կարդացեք նաև
Քաղաքացիական հասարակության ռազմավարական հաղորդակցության հարթակ


















































