ՀՀ վարչական դատարանում Կարեն Զարիկյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի եւ երրորդ անձ ՀՀ գրողների միության դատական նիստը։
Քննության առարկա է սեփականության իրավունքի պետական գրանցումը Երեւան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող ԳՄ վարչության շենքի հետ կապված։
Հիշեցնենք, որ ԳՄ ներկայացուցչի դիտարկմամբ՝ դատախազությունը ժամկետը բաց է թողել։ Մյուս առարկությունը ըստ երրորդ անձի փաստաբան Լարիսա Բաղդասարյանի վերաբերում է այն հանգամանքին, որ տվյալ վեճը վերաբերում է միայն անշարժ գույք շենքին եւ դատախազությունը հողամասի հետ, որի վրա կանգնած է շենքը, վեճ չունի։
Կարդացեք նաև
Նախորդ նիստում հայցվոր կողմը միջնորդել էր նիստը հետաձգել, որպեսզի իր դիրքորոշման մեջ հստակեցում ներկայացնի դատարանին, որը դատարանը բավարարել էր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































