Լրահոս
Օրվա լրահոսը

15 տարի դասարան մտնող ուսուցիչը չպետք է ատեստավորման ստորացուցիչ համակարգով անցնի. Աննա Գրիգորյան

Ապրիլ 16,2026 20:15 Share

Ապրիլի 16-ին «Հայաստան» դաշինքը ներկայացրեց իր նախընտրական ծրագրի կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի բաժինը:

«15 տարվա աշխատանքից հետո ուսուցիչները կհամարվեն ատեստավորված, և նրանց աշխատավարձը կբարձրանա»,-ծրագրի այդ հատվածը ներկայացնելիս, ի թիվս այլնի, ասաց դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը:

«Ուսուցիչը կստանա այնքան աշխատավարձ, որքան կստանար, եթե բարձր միավորներով կաղթահարեր ատեստավորումը: Ես, որպես ուսուցիչ, որը 10 տարի աշխատել է կրթական համակարգում, պետք է ասեմ, որ այն ուսուցիչը, որն ամեն օր մտնում է դասարան, շփվում է երեխաների հետ, փոխանցում է գիտելիքները, կարիք չունի ատեստավորման համակարգով անցնելու, որպեսզի իր աշխատավարձը բարձրանա»,- հավելեց Աննա Գրիգորյանը:

«Դատավորների աշխատավարձը բերում եւ ԱԺ-ով բարձրացնում են: Վերջերս, օրինակ, ՍԴ դատավորի աշխատավարձի բարձրացման օրինագիծ էին բերել, քաղաքական մեծամասնությունն էլ կողմ էր քվեարկել։ Այսինքն՝ դատավոր, դատախազ, քննիչ՝ բոլորինը օրենքով պետք է բարձրացվի, իսկ ուսուցիչը, որ ամեն օր մտնում է դասարան, պետք է ստորացուցիչ ատեստավորման համակարգով անցնի, որ նո՞ր աշխատավարձը բարձրանա»,-նշեց ԱԺ պատգամավորը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930