Լրահոս
Օրվա լրահոսը

«Անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես». Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Միխայիլ Դեգտյարևի հետ

Ապրիլ 17,2026 11:50 Share

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար, օլիմպիական կոմիտեի նախագահ Միխայիլ Դեգտյարևի հրավերով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը գտնվում էր Մոսկվայում։

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, քննարկվել են ՀՀ և ՌԴ միջև սպորտի զարգացման հեռանկարները, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորություններին և միջազգային մարզական հարթակներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Միխայիլ Դեգտյարևը ջերմորեն շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Եվրասիական մարզական ասոցիացիայի նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք, հույս հայտնել, որ այս հարթակը նպաստելու է տարբեր երկրների մարզական պոտենցիալի խորացմանը։

Գագիկ Ծառուկյանը նշել է, Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահությունը նոր դռներ է բացում համագործակցության խորացման համար։ «Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը, հավելելով, որ սպորտը դուրս է քաղաքականությունից և անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես։ Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության խորացումը և պայմանավորվել նմանատիպ հանդիպումները դարձնել շարունակական՝ ի նպաստ օլիմպիական գաղափարների տարածման ու համաշխարհային սպորտի զարգացման։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930