Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունները շարունակում են իրենց համագործակցությունը՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ աջակցություն տրամադրել փախստական կանանց և արձագանքել նրանց առջև ծառացած բազմաշերտ մարտահրավերներին՝ սկսած զբաղվածության հասանելիությունից մինչև սոցիալական ներառման և պաշտպանության հարցեր։
Մարդկանց և գործընթացների վրա կենտրոնանալով՝ Գյումրիում վերջերս կայացած միջոցառումը միավորել էր փախստականների աջակցության և կանանց հզորացման ոլորտում գործող կազմակերպություններին ստեղծելով համագործակցության և փորձի փոխանակման կենդանի հարթակ։ Հանդիպման նպատակն էր ամրապնդել գործընկերային կապերը, խթանել գործնական փորձի փոխանակումը և բարձրացնել աջակցության արդյունավետությունը։
Ինտերակտիվ ցուցադրությունը ներկայացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից մշակված գործնական լուծումներ և նորարարական մոտեցումներ, որոնք արդեն կիրառվում են երկրի տարբեր հատվածներում։
Եվրոպայի խորհրդի աջակցության շնորհիվ ազդեցությունն արդեն տեսանելի է.
400+ կին և աղջիկ, այդ թվում՝ փախստականներ, օգտվել են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններից՝ ձեռք բերելով մասնագիտական հմտություններ, օգտվելով զբաղվածության և փոքր բիզնեսի զարգացման հնարավորություններից, ինչպես նաև ստանալով անհատականացված աջակցություն՝ իրենց կյանքը վերակառուցելու և սոցիալ-տնտեսական հզորացման ճանապարհին։
Կարդացեք նաև
Այս արդյունքների վրա հիմնվելով՝ կազմակերպությունները ամրապնդում են համակարգումը, կիսվում իրական փորձով և ուսումնասիրում, թե ինչպես ավելի լավ բացահայտել և արձագանքել փախստական կանանց կարիքներին։
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակ


















































