Հայր Հովհաննես Թորգոմյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ երկրի վարչապետը հերթական անգամ վիրավորեց բոլոր հոգևորականներին։ ՔՊ-ն և նրա առաջնորդը սեփական քաղաքական ձեռագիր են դարձրել պիտակավորումը, թիրախավորմումն ու ցեխարձակումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի և հոգևորականների հասցեին հնչեցնելով անհիմն մեղադրանքներ ու վիրավորանքներ։
Բայց որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի «վերափոխել» լուսավոր ու պայծառ Սուրբ Էջմիածնի պատկերը սեփական քաղաքական ներկապնակի մռայլ գույներով, մի բան անփոփոխ է մնում. հայ հոգևորականը իր ամենօրյա նվիրյալ ծառայությամբ շարունակում է պայծառ ու բարեզարդ պահել մեր սրբությունները, ամրացնել ժողովրդի հավատքը, մխիթարել ու զորացնել ազգի զավակներին։
Ի տարբերություն ՔՊ-ականների՝ որոնց քաղաքական բառապաշարը սնվում է պիտակավորումից, ատելության խոսքից ու վիրավորական արտահայտություններից, եկեղեցականը ծառայում է լռությամբ, աղոթքով, խոնարհությամբ և գործով։ Ցեխ շպրտելով սրբությունը չեն նսեմացնում. ընդամենը բացահայտում են սեփական բարոյական սնանկությունն ու հոգևոր դատարկությունը։


















































