Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը»

Ապրիլ 17,2026 18:45 Share

ՀԿԴ-ում Սամվել Կարապետյանի խափանման միջոց՝ տնային կալանքը վերացնելու միջնորդությունը ներկայացնելիս՝ փաստաբան Արամ Վարդևանյանը, դիմելով նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին, ասաց.

«Ապրիլի 21-ին նախատեսվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որտեղ քննարկվելու է ԱԺ 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին երեք տասնյակ պատգամավորների թեկնածուների առաջադրման մասին որոշման ընդունումը։ Արդյո՞ք կա աշխարհում մի երկիր, որի կուսակցության նախագահը հնարավորություն չունենա մասնակցելու նախընտրական ցուցակի ձևավորմանը։

Գտնում եմ, որ մենք բոլորս պետք է շահագրգռված լինենք այս իրավունքի և երաշխիքների ապահովման համար՝ ոչ թե ելնելով քաղաքական հայացքներից, այլ ելնելով Սահմանադրության դրույթների նկատմամբ մեր հարգանքից։
Ուզենք թե չուզենք, այս որոշումը վերաբերելու է կամ Հայաստանում ժողովրդի իշխանության հավասար պայմաններ ապահովելուն, կամ՝ ոչ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930