Լրահոս
Օրվա լրահոսը

Սարկավագը պնդում է՝ Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն իրեն հարվածներ է հասցրել. «Ազատություն»

Ապրիլ 17,2026 23:45 Share

«Ազատություն». Եպիսկոպոսը սարկավագի՞ է ծեծել, այն էլ ճրագալույցի պատարագին՝ Գեղամ սարկավագը պնդում է, որ հարվածներ ստացել է, բայց չգիտի՝ ծեծ էր, թե ոչ։

«Ընդհանուր հարվածներ է հասցրել։ Դե չգիտեմ՝ դա ծեծ է համարվում, կոնկրետ ինչը ոնց է բնորոշվում ծեծի, բայց հարվածներ հասցրել է ինձ», – «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու սարկավագ, Գեղամ Ավետիսյանը:

Ըստ նրա՝ հարվածներ հասցնողը մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանն էր՝ վարչապետ Փաշինյանի հռչակած եկեղեցու բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից։

«Ես իրեն ոչ հարվածել եմ, ոչ էլ ավելորդ բառ եմ ասել», – պնդեց Ավետիսյանը:

23 տարի հոգևոր ծառայություն իրականացնող սարկավագը զատկական պատարագը բաց է թողել, այժմ էլ նկարահանումից հրաժարվեց, որովհետև, ասաց, ներարկումներ է ստանում ցավերին դիմանալու համար։ Ցավերը ոչ թե հարվածից, այլ սթրեսից են։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսարարապետ Պողոս վարդապետ Վարդապետյանն է ճրագալույցի պատարագը մատուցել: Պատմեց այն, ինչ իր ներկայությամբ է եղել, և այն, ինչ լսել է սարկավագից։ Ըստ նրա՝ պատարագի ժամանակ, երբ ինքը՝ հայր Պողոսը, ծածուկ աղոթքի մեջ էր, մոտենում է սարկավագն ու ասում, որ իրեն Անուշավան սրբազանը հրահանգել է իջնել սուրբ սեղանից, այսինքն՝ պատարագի մատուցման արարողությանը չմասնակցել։

«Ես իրեն կանչում եմ, ասում՝ եթե պատճառ չկա, ինքն ասում է՝ ոչ, հետևաբար ասում եմ՝ մնա և շարունակի քո սպասավորությունը, որպեսզի չտուժի պատարագի ծառայությունը», – պնդեց Պողոս վարդապետը:

Հայր սուրբն ասաց՝ պատարագի կարգն է այդպես՝ բոլոր սարկավագներն ու դպիրները վերևում են լինում, եթե նրանցից որևէ մեկը պատժված չէ։ Եթե Գեղամ սարկավագը պատժված էր, պիտի վաղօրոք իմանայինք, նշեց լուսարարապետն ու այդ օրը պատարագող Պողոս վարդապետը. «Գիտեմ Գեղամ սարկավագին, ինքը շատ խոնարհ, հնազանդ, ծառայասեր և եկեղեցուն նվիրված անձնավորություն է»:

Հայր սուրբը պատմեց՝ ճրագալույցի պատարագի ավարտին Անուշավան սրբազանը սարկավագին կանչել է ավանդատուն՝ իր առանձնասենյակ, երկուսով են եղել։ Որ հենց այստեղ էլ սկսել է հարվածել, հայր սուրբն արդեն սարկավագից է լսել։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930