Լրահոս
Գիշերային զանգ
Օրվա լրահոսը

«Ձեր բենթլիներից հետևի ստոպ ֆառնա մնալու, եթե պետությունը ճանապարհ չկառուցի, հարուստ եք, ուժեղ եք, դե ձեր համար ճանապարհ կառուցեք»․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 18,2026 11:15 Share

«Հարկը մեր բոլորի բարեկեցությունն է՝ ամենահարուստից սկսած ամենաաղքատից վերջացրած։ Մարդը կարող է Բենթլի և Ռոլս Ռոյս ունենալ, բայց մեկ է՝ ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար Երևան-Սևան, Երևան-Բագրատաշեն առանձին մայրուղի կառուցես։ Հարուստ ենք, հարուստ ենք․․․ դե հարուստ են, թող իրենց համար օդանավակայան կառուցեն»,-ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հետո էլ կրկին թիրախավորելով, իր ձևակերպմամբ, հարուստներին՝ ասաց․ «Դե թող ամեն մեկը Երևանում իրենց համար այլընտրանքային ճանապարհ կառուցեն։ Հարուստները ո՞ւր են գնում, չգիտեմ՝ Ծաղկաձո՞ր, կամ ուր որ գնում են, թող ճանապարհը կառուցեն։ Պետք է ասել՝ ով ասում է՝ հարուստ եմ, ուժեղ եմ, ասում եմ՝ դե քեզ համար ճանապարհ, օդանավակայան կառուցի, ուր գնում ես, միայն քո կառուցած ճանապարհով, էլ չեմ ասում, եթե պետությունն էդ ճանապարհները չկառուցի,  ձեր բենթլիներից հետևի ստոպ ֆառնա մնալու»։

ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկայացրեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը․ «Այս նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021-ին օրենսդրական մակարդակում և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային  կարգապահությունը՝ որպես մշակույթ արմատավորելու, հարկերի վճարումը ապահովելու, հարկային վարչարարությունը շարունակաբար բարելավելու։ Գործող կարգավորումների համապատասխան՝ օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է 12 ամիս ժամկետով, և սահմանված են մի շարք արտոնություններ, որոնք վերաբերվում են հարկային ու մաքսային  վարչարարության ավելի բարենպաստ մոտեցումների կիրառմանը։ Այս փաթեթով առաջարկում ենք օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողի մշտադիտարկում եռամսյակային կտրվածքով»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը հետաքրքրվել է հարկ վճարողի պատմական դրսևորումներով ու նշեց․ «Մեր պատմության մեջ որ կարդաք, սարսափելի տեսարաններ են նկարագրվում հարկեր հավաքելու մասին, թե ինչպես են մեզ հայտնի կայսրությունները, որոնց կազմում եղել ենք, հարկեր հավաքել, և այդ պատմությունների տպավորության տակ ենք։ Հարկ ասելով՝ պատկերացնում ենք՝ գզիրն ընկավ դռնեդուռ, էլ չթողեց տուն կտուր»։ Ըստ նրա՝ սա հարկ հավաքելու վերաբերյալ մեր պատմական հիշողության դրսևորումն է, մինչդեռ ըստ Փաշինյանի՝ մեր պետությունը մեզ համար է էդ հարկը հավաքում, որ ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ կառուցենք, առողջապահության ապահովագրություն ունենանք և այլն։

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930