Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած տեսլականի շրջանակում շարունակվելու են սերտ կապերն Ադրբեջանի հետ

Ապրիլ 18,2026 16:08 Share

Ermenihaber.am– Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն Անթալիայի ֆորումի շրջանակներում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հայտարարության՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցության, մեդիայի և հանրային դիվանագիտության ոլորտներում հնարավոր համատեղ քայլերին։

Կողմերը վերահաստատել են ապատեղեկատվության դեմ պայքարի, ճշգրիտ տեղեկատվության արդյունավետ տարածման և ռազմավարական հաղորդակցության ոլորտի համակարգման ուժեղացման հարցերում իրենց համաձայնությունը։ Նաև նշել են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացրած տեսլականի շրջանակում շարունակելու են սերտ կապեր պահպանել և զարգացնել ամուր համագործակցությունը Ադրբեջանի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930