Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը խոսել է բանակում մահվան դեպքերի մասին` դրանք բոլորովին չկապելով բանակի և բանակի ներսում տիրող մթնոլորտի հետ․ Ժաննա Ալեքսանյան

Ապրիլ 18,2026 22:01 Share

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը

Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է բանակում մահվան դեպքերի մասին` դրանք բոլորովին չկապելով բանակի և բանակի ներսում տիրող մթնոլորտի հետ։ «Ես համոզմունք ունեմ, որ դա կապված է մեր կրթական համակարգի հետ՝ սկսած մանկապարտեզից»,- ասել է Փաշինյանը։

Ինքնասպանության դեպքերը Փաշինյանը կապել է «մեր երեխաների հոգեբանական դիմակայունության խնդիրների հետ», էլի ոչ մի կապ բանակում առկա խնդիրների հետ։ Մի քանի տարի առաջ ՊՆ փոխնախարար ունեին Գաբրիել Բալայան անունով, որը բանակում կատարվող ինքնասպանությունների մասին ասում էր` տանը զենք չունեն ինքնասպան լինեն, գալիս են էստեղ են ինքնասպանություն գործում։

Փաշինյանի ասածը նույն տրամաբանության մեջ է։ Բայց այսօրվա նրա խոսքում հուսադրող մի բան կար, ասում է` «հանձնարարական եմ տվել՝ դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը․․․», տեսնենք ապացուցված քանի ինքնասպանության դեպք կբերեն։

Ապացուցված բառն այստեղ գերակայող է։ Ծնողների մեծ մասի բողոքը հենց չապացուցված ինքնասպանությունների մասին է։ Կարծում եմ Փաշինյանը լավ տեղյակ է այս մասին։ Բանակում խնդիրները ոչ տեսել են, ոչ էլ ուզում են տեսնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930