Այսօր` ապրիլի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Արտաշատում, որտեղ Օգոստոսի 23-ի փողոց 43 հասցեում բացվեց կուսակցության տարածքային գրասենյակը:
Գրասենյակի պաշտոնական բացումից հետո կուսակցության անդամները բացմանը եկած արտաշատցիների հետ քայլերթ կատարեցին Արտաշատի փողոցներով, շփվեցին քաղաքի բնակիչների հետ:


















































