Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվում՝ «Ազատության» տեղեկություններով:
Բերման է ենթարկվել Գյուլագարակի նախկին գյուղապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Մհեր Գևորգյանը: Նրա որդին Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում է, իսկ Գևորգյանը քաղաքական ուժի աջակիցներից է:
Տեղեկություններ կան, որ խուզարկություններ են իրականացվել նաև Գյուլագարակի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վրույր Այվազյանի բնակարանում:
Ավելի ուշ քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































