«Սա անօրինակ քայլ է համաշխարհային քաղաքական պրակտիկայում, երբ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չի տրվել անցկացնել նորմալ ընտրարշավ, հնարավորություն չի տրվել շփվել սեփական ժողովրդի հետ»,- ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ Armenia TV-ի «Ընտրության ժամը» հաղորդաշարին տված հարցազրույցում։
«Մենք կարող ենք հասկանալ, թե ինչու է դա արվում։ Կա բազային վախ։ Գաղտնիք չէ, բոլորը գիտեն, որ երեք ամիս տնային կալանք պահանջելը նրա համար է արվել, որ ընտրություններն անցնեն, որ մինչև ընտրությունների ընթացքը Սամվել Կարապետյանը հնարավորություն չունենա մասնակցելու ընտրարշավին։ Որովհետև երբ որ նա մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ։ Փաշինյանը՝ Կարապետյանին ճանաչելով անձնապես, վստահ գիտի, թե մարդիկ ինչ հետևության կգան։ Կհասկանան, որ երկրին նոր առաջնորդ է պետք, ուժեղ առաջնորդ է պետք։ Եվ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը։ Այդ պատճառով գնացին այդ քայլին, որպեսզի ընտրական պրոցեսներին Կարապետյանը չմասնակցի։
Եթե նրանք որևէ մտավախություն չունեն, ինչո՞ւ են տնային կալանքը երկարացնում, ի՞նչ պատճառ կար կոչի համար տնային կալանքը երկարացնելու։ Հիմնական պատճառը իշխանությունների վախն է, սեփական ժողովրդին զսպելու ցանկությունը։
Սպասելի որոշում էր, բայց նաև մենք ունեինք հույս, որ ամեն դեպքում ժողովրդավարական գոնե բազային օրենքները, բազային կանոնները չեն խախտվի։ Բայց չկա որևէ կանոն, որը չի խախտվել մեր և ընդհանրապես ընդդիմադիր հայացքներ կրող մեր հասարակության, ի դեպ՝ հասարակության մեծ մասի հանդեպ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































