Սմբատ Լպուտյանին իրավապահները մեղադրում են այն բանում, որ նա, լինելով Շախմատի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, որը Մանկավարժական համալսարանի կազմում է գործել, պրոռեկտոր Իսպիրյանի որդուն թույլ է տվել աշխատանքի չներկայանալ` նրա փոխարեն ինչ-որ փաստաթղթեր է ստորագրել:
Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ բացառում է, որ Լպուտյանը կեղծիք կատարած լինի․ «Նա լավագույն մարդկանցից է, նշանավոր գործիչներից է, միջազգային գրոսմայստեր է, իր կողմից կոռուպցիոն բնույթի որեւէ գործողություն ես բացառում եմ»։
Միրզախանյանը նշեց, որ Մարիամ Իսպիրյանն իր օգնականն է եղել, նրա մասին էլ կարող է միայն դրականն ասել․ «Ինչքան ես գիտեմ, մեղադրանքները կապված են իր որդու աշխատանքի ընդունման հարցի հետ, որ ընդունված է եղել` աշխատանքի չի գնացել կամ մասնակի է գնացել։ Իմ տեղեկությունները մամուլից են, այլ տեղեկություններ չունեմ։ Ես 5 տարի է՝ մանկավարժականի հետ աշխատանքային առնչություն չունեմ, բայց 40 տարի աշխատել եմ, եւ ինձ մոտ շատ ջերմ հիշողություններ են` կապված կոլեկտիվի հետ։ Մենք Լպուտյանին նախեւառաջ հրավիրեցինք որպես Ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի վարիչ, եւ նա պաշտոնները զուգակցում էր»։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































