Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ: Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին

Ապրիլ 21,2026 12:00 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Քննիչ հանձնաժողովի նախկին նախագահ Ա. Քոչարյանը, արձագանքելով Օնիկ Գասպարյանի՝ ԱԺ-ում փակ ձևաչափով հանդիպում անցկացնելու նախաձեռնությանը, նշել է, որ առաջարկին ընդառաջելու իմաստ չեն տեսնում։ «Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովում երկու օր պատասխանել է հարցերի, և դա ներառված է զեկույցում։ Բոլոր բացատրությունները ինքը տվել է, ներկայացրել նաև իր նկատառումները։ Հիմա ի՞նչ է ուզում»,– նշել է ՔՊ-ականը («Ազատություն» ռ/կ)։

Սպասելի արձագանք։ Լավ, ի՞նչն է հիմա խանգարում Օնիկ Գասպարյանին տարբեր շահագրգիռ խմբերի հետ բաց ձևաչափով հանդիպելու, հրապարակային խոսք հնչեցնելու համար։

ՔՊ-ն «դուռ է շրխկացնում», ինչպես և սպասելի էր, իսկ ովքեր թեմայով շահագրգռված են, տարիներով սպասում են պարզաբանումների։

Եթե Գասպարյանի նպատակը ՔՊ-ի մասնակցությամբ քննարկումն էր, շատ վատ է։ Եթե նա ասելիք ունի հասարակությանը, շահագրգիռ կողմերին, ապա հապաղելու իրավունք չունի։

Հայտարարե՞լ ես, պատրաստակամություն հայտնե՞լ ես, պատերազմից 6 տարի անց որոշել ես խոսե՞լ։ Խոսի՛ր, բայց պայմանով՝ դուրս էմոցիաներից, քարոզչությունից և սեփական «ես»-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930