Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիդանը պնդել է, որ Թուրքիայի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման տեսանկյունից կարևոր է այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը

Ապրիլ 21,2026 13:01 Share

Ermenihaber. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:

Ֆիդանը, մասնավորապես, ասել է. «Հուսով ենք, որ այս համաձայնագիրը կյանքի կկոչվի և կտեսնենք մինչ այժմ իրականացված բոլոր ջանքերի արդյունքը։ Մենք արդեն հիմա տեսնում ենք, որ հակամարտության բացակայության պայմաններում խաղաղության առկայությունը և դրա բերած օգուտներն արդեն ազդեցություն ունեն տարածաշրջանի վրա։ Մենք արդեն իսկ կանխատեսում ենք, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ լուրջ արդյունքներ կունենան տարածաշրջանի համար՝ կապի, տնտեսական, առևտրային և էներգետիկ անվտանգության առումով»։

Ֆիդանը պնդել է, որ Թուրքիայի տարածաշրջանային կապակցվածության ամրապնդման տեսանկյունից կարևոր է այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»:

«Այս հարցում մենք սերտ համագործակցություն ունենք Եվրոպական միության կապակցվածության նախագծերի շրջանակում։ Տիկին Մարթա Կոսի հետ (Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար) այս թեմաների շուրջ շարունակվում են ակտիվ քննարկումներ։ Հուսով ենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո դուք կտեսնեք, որ թե՛ կապակցվածության, թե՛ տնտեսական զարգացման առումով տարածաշրջանի երկրները կունենան զգալի դրական առաջընթաց։ Մենք դրան շատ մոտ ենք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930