«Այդ որ ասում եք՝ ավտոբուսները փոխել եք, «Հագերները» ո՞ր թվից են, իսկ «գազել սիթինե՞րը», որ 130 հատ ունեք: Որ ասում ենք՝ Երեւանը 500 շարժակազմի պակաս ունի, ասում եք՝ 2031 թվականին կունենանք, լո՞ւրջ եք ասում, ձեզ մի հատ նայեք էլի»,- այսօր ավագանու նիստի ժամանակ իր ելույթն այսպես սկսեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Հետո նա շնորհավորեց ՔՊ-ականներին, ժողովրդի անունից ծափ տվեց նրանց:
«ՔՊ-ականերին շնորհավորում էին, ձեզ էլ պարոն Փամբուխչյան Իսակովյան լճի կապակցությամբ: Այն, որ Իսակովի փողոցը փակել էիք, սարքում էիք, մի հատ անձրեւ եկավ, լիճ դառավ այդտեղ, այդ լճի կապակցությամբ ձեզ շնորհավորում էին: Բա լավ, այդ ճանապարհը, որ սարքում էիք, չէի՞ք գիտակցում, որ առաջինն այդտեղ ջրահեռացում պետք է լինի: Ձեզ մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի»:
Կարդացեք նաև
Մեսրոպ Մանուկյանը խոսեց նաեւ 1.5 միլիարդով պետության կողմից իրականացվող հրատապ պատվիրված ծառայության մասին. «Հլը գուշակեք՝ ինչ: Մենակ 630 թե 650 միլիոնը հատկացնում եք այն փողոցների ասֆալտապատմանը, որտեղ մայիսի 4-ին եվրոպացիներն են գալիս: Հիմա գնամ օդանավակայան, էդ եվրոպացիներին ասեմ՝ ձեր ջանին ղուրբան, եկեք Մասիվով, Հաղթանակով պտտվեք, որ այդ ճանապարհներն էլ սարքե՞ն: Աննորմալ է, որ որոշում եք՝ եվրոպացիների մոտ պիտի ցույց տաք, որ մեր ասֆալտը լավն է »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































