Fip.am. Սոցիալական մեդիան դարձել է քաղաքական ուղերձների տարածման առանցքային հարթակներից մեկը, որտեղ քարոզչությունը հաճախ իրականացվում է ոչ միայն կուսակցությունների պաշտոնական էջերով, այլ նաև տարբեր ոչ պաշտոնական կամ բազմաֆունկցիոնալ հարթակների միջոցով։
«Փաստերի ստուգման հարթակը» ապրիլի 6-20-ը դիտարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն աջակցող հաշիվների վարքագիծը։
Ուսումնասիրվել են ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակված նյութերը և քաղաքական թեմաներով շրջանառվող հիմնական ուղերձները։ Ուշադրության կենտրոնում է եղել հատկապես այն բովանդակությունը, որը կրկնվում է տարբեր օգտահաշիվներում և ունի լայն տարածում։
Ոչ բնական վարքագիծ դրսևորող էջեր
Ավելի վաղ «Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել էր կեղծ օգտահաշիվների խնդրին, որոնց օգնությամբ քաղաքական ուժերը կամ քաղաքական գործիչները արհեստական դրական կարծիք են ձևավորում՝ սոցցանցերում համակարգված վարքագիծ դրսևորելով։
Կեղծ էջերի կողմից իշխանության օգտին համակարգված արշավներ մեր մոնիտորինգի արդյունքում չենք նկատել։ Եթե ընթերցողը համակարգված արշավներ նկատել է, կարող է տրամադրել մեզ փաստեր։
Չնայած համակարգված, մեծածավալ կեղծ էջերի ցանց մեր մոնիտորինգը չի հայտնաբերել, այդուհանդերձ կան առանձին օգտահաշիվներ, որոնք դրսևորում են ոչ բնական ակտիվություն:
Այդ էջերը տարածում են իշխանությանը գովերգող ու ընդդիմությանը վարկաբեկող լրահոս:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































