Լրահոս
Օրվա լրահոսը

Ջալալ Հարությունյանը դիմել էր ՍԴ՝ փաստացի վիճարկելով իր հիվանդությունների պայմաններում ազատազրկման ձևով պատժի նշանակման իրավաչափության հարցը. «Փաստինֆո»

Ապրիլ 21,2026 19:10 Share

Սահմանադրական դատարանը մերժել է ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դիմումի քննությունը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ջալալ Հարությունյանը ՍԴ էր դիմել՝ խնդրելով հակասահմանադրական և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի՝ դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածով հաստատված կողմնորոշիչ ցանկի «V. Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև դրա հետ համակարգային փոխկապակցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ ՀԴ-014-2013-ի I60 դասիչի «ներառյալ» եզրույթին իրավակիրառ պրակտիկայում հաղորդված այն մեկնաբանությունը այնքանով, որքանով չի բացառվում ազատազրկման ձևով պատժի կիրառումը այն դեպքերում, երբ դրա կատարումը (ընդհանրապես կամ տվյալ պահին) անձին ենթարկում է անհամաչափ ֆիզիկական և/կամ հոգեկան վտանգի և, ըստ այդմ, չի կանխում անձի «հոգեֆիզիկական կազմաքանդումը»։

Այլ խոսքով՝ դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենսդրական կարգավորումը, ուղղված լինելով Սահմանադրության 23, 24, 25 և 26-րդ հոդվածների կենսագործման ապահովմանը և պետության «պատժելու» իրավունքի «լիազորության, սահմանադրաիրավական պարտականության» սահմանափակման սահմաններ դնելուն «շրջանակավորելուն», բացառում է դատարանների որևէ հայեցողության հնարավորություն նշված հարցով։ Ըստ դիմողի՝ պետության «պատժելու» իրավունքի «լիազորության, սահմանադրաիրավական պարտականության» իրականացումը սահմանափակված է մարդու հիմնարար իրավունքներով և չի կարող իրականացվել այնպիսի պայմաններում, երբ պատժի նշանակումը կամ դրա կատարումը հանգեցնում է անձի արժանապատվության, կյանքի կամ ֆիզիկական անձեռնմխելիության խախտման։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930