Ապրիլի 21-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին կուսակցության նախաձեռնությամբ կազմավորված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցը:
Կուսակցության համագումարը միաձայն հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուների ցանկը:
Դաշինքի նախընտրական ցուցակի ամբողջական ցանկը օրենքով սահմանված կարգով Կենտրոնական Ընտրական հանձնաժողով կներկայացվի վաղը՝ ապրիլի 22-ին:
Կուսակցության համագումարի ավարտից հետո տեղի կունենա «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումը «Ուժեղ Հայաստան» դաշինքին միացած՝ «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հետ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է:
Տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպումը:
Ապրիլի 21-ին կայացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարից հետո տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող՝ «Ուժեղ Հայաստան», «Միավորված հայեր» և «Նոր Դարաշրջան» կուսակցությունների անդամների հանդիպումը:
Հանդիպմանը ներկա էին նաև «Ապրելու երկիր» կուսակցության անդամները:
Դաշինքի հանդիպմանը ելույթ ունեցավ «Ապրելու երկիր» կուսակցության Մեսրոպ Առաքելյանը, որը հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Ապրելու երկիր» կուսակցության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ և ապահովելով «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերի ակտիվ ներգրավումը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակում ընդգրկվելու միջոցով։
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն


















































