Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչիկ Գալստյանի տնային կալանքը 3 ամսով երկարացվել է

Ապրիլ 23,2026 15:19 Share

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Դատարանն այսօր 3 ամսով երկարացրեց Խաչիկ Գալստյանի տնային կալանքը: Հաշվի առնելով տնային կալանքում այլ անձանց հետ հաղորդակցվելու արգելքը՝ Խաչիկ Գալստյանն իր խոսքը փոխանցում է իմ միջոցով.

«Ադրբեջանում հայերին դատում են սեփական հայրենիքը պաշտպանելու, նախնիների արյան կանչի հետևից գնալու ու ազգային մեծ երազանք ունենալու համար:

Հայաստանում հայերին դատում են սեփական հավատքին տեր կանգնելու ու հայրենիքը շատ սիրելու համար։

Եթե աշուղ Ջիվանին ապրեր մեր օրերում, ապա Հայաստանում տեղի ունեցող քաղաքական կրկեսի մասին կգրեր հետևյալ տողերը.

Հայը կանչում է թուրքին,
Էստի’ համեցեք,
Թուրքը մորթում է հային,
Խելքի’ աշեցեք։
Թուրքը դատում է հային,
Աշխարհ, իմացե’ք,
Հայը դատում է հային,
Խելքի’ աշեցեք։

Խաչիկ Գալստյան
Խղճի, հավատքի ու հայրենիքի կալանավոր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930