Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը չի վերահսկում հեղուկ գազի ներմուծման շղթան, չկան գների ձևավորման թափանցիկ մեխանիզմներ. «Ժողովուրդ»

Ապրիլ 24,2026 11:08 Share

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը ահազանգեր է ստացել վարորդներից․ գինը հասել է 250 դրամի՝ դառնալով հերթական հարվածը, առանց այն էլ ծանրաբեռնված քաղաքացիների համար։

Հեղուկ գազի շուկայում տիրող քաոսը շարունակվում է ամիսներ շարունակ, իսկ պատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլ կարծես ընդհանրապես դուրս են մնացել գործընթացից։

Հենց այստեղ են ի հայտ գալիս ոլորտի պատասխանատուները՝ Գեղամ Գևորգյան և Գևորգ Պապոյան, որոնց գործունեությունը ավելի ու ավելի է հայտնվում հանրային քննադատության թիրախում։ Փոխանակ շուկան կարգավորելու և վերահսկելու՝ նրանք փաստացի թույլ են տվել, որ այն վերածվի անկառավարելի դաշտի, որտեղ գները որոշվում են ոչ թե տնտեսական տրամաբանությամբ, այլ անհասկանալի պայմանավորվածություններով։

Ակնհայտ է մի քանի բան․
պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան,
չկան գների ձևավորման թափանցիկ մեխանիզմներ,
չի գործում արդյունավետ հակամենաշնորհային քաղաքականություն,
իսկ շուկան կենտրոնացված է սահմանափակ շրջանակների ձեռքում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930