Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը

Ապրիլ 24,2026 12:56 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոյին և Ֆրանսիայի կանանց և տղամարդկանց հավասարության և խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան–Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա և համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։ Երկրի ղեկավարը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը, միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում՝ անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության և բռնության դեմ պայքարում։

Ֆրանսիայի զինված ուժերի և վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին՝ բոլոր ուղղություններով, այդ թվում՝  խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն և Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը և կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930