Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանափոխությունից հետո կարող ենք խոսել ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին»․ Մանե Թանդիլյան

Ապրիլ 24,2026 15:03 Share

«Այսօրվա իշխանության քաղաքականությունը զուտ հարված է մեր ինքնությանը, հայ լինելու մեր արժեքին։ Հենց այդ տեքստերը, այդ տեսանկյունից մոտեցումը Հայոց ցեղասպանությանը՝ դա ուրացումն է։ Հո չե՞ն կարող ասել՝ այդքան մարդ չի կոտորվել։ Հենց այդ ձևով են ուրանում։ Այո, դա ուրացում է, Նիկոլ Փաշինյանը ձգտում է հաճոյանալ թշնամաբար տրամադրված հարևան երկրներին, որոնց հետ պետք է լինի խաղաղություն։ Բայց պիտի բանաձև գտնել խաղաղության, բայց դա ամենևին սեփական պատմությունն ուրանալը չէ։ Հետամուտ լինել չի նշանակում տարածքային պահանջներ ներկայացնել։ Ստիպել սեփական ժողովրդին մոռանալ իր պատմությունը, դրանով է, որ դավաճանում են մեր ազգին»,-Ծիծեռնակաբերդում ճեպազրույցում  հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսույթը չի՞ վկայում ուրացման մասին, այսպես պատասխանեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Անդրադառնալով ընտրություններին վերաբերող հարցերին՝ նա ասաց․ «Այս ընտրությունները լինելու են վերջին դատավճիռն այս իշխանությունների համար»։

Հարցին՝ հնարավո՞ր է ընտրություններից հետո գերիների վերադարձ, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Ընտրություններից հետո՝ կախված արդյունքից։ Եթե իշխանափոխություն լինի, կարող ենք խոսել ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասին։ Այս իշխանություններն ուղիղ շահառու են նրանց՝ այնտեղ պահելու։ Հետևաբար, ոչ՝ որևէ հույս ունենալ չեմ կարող։ Ինչ վերաբերվում է մինչև ընտրություններն այլ գերիների վերադարձին, չեմ բացառում նման սցենար լինի՝ այլ հանգամանքով պայմանավորված։ Դա կարող է լինել նախընտրական քայլ այս իշխանություններին աջակցության համար Ալիևի կողմից։ Բայց ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձ հնարավոր է բացառապես այս իշխանությունների փոփոխությունից հետո»։

«Ուժեղ Հայաստանին» աջակցություն հայտնելու մասին՝ իրենց որոշման առիթով էլ նշեց․ «Մենք արեցինք քայլ, որը պիտի մեկտեղի ընդդիմադիր ձայնը։ Երկրում օր առաջ պիտի իշխանափոխություն լինի»։

Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930