Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկյան Բիենալեի ժյուրին ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների արվեստի գործերը չի դիտարկի

Ապրիլ 24,2026 15:24 Share

«Ազատություն». Վենետիկյան Բիենալեի ժյուրիի անդամները հայտարարել են, որ մրցանակների համար չեն դիտարկի այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից քրեական հետապնդման են ենթարկվում։ Սա ակնհայտ ակնարկ է Ռուսաստանին և Իսրայելին, գրում է Reuters գործակալությունը։

Մայիսի 9-ին մեկնարկող հեղինակավոր Բիենալեի ժյուրիի 5 անդամները, որոնք 110 մասնակցից պետք է ընտրեն «Ոսկե և Արծաթե առյուծ» մրցանակների դափնեկիրներին, հայտարարել են, որ պարտավորված են զգում միջոցառման շրջանակում հանձնառություն ստանձնել նաև «մարդու իրավունքների պաշտպանության» նկատմամբ։

«Ժյուրին ձեռնպահ կմնա դիտարկել այն երկրներից ներկայացված արվեստի գործերը, որոնց առաջնորդները ՄՔԴ-ի կողմից մեղադրվում են մարդկության դեմ հանցագործությունների համար», – ասվում է հայտարարության մեջ՝ առանց Ռուսաստանի և Իսրայելի անունները նշելու։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930