Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանն ուզում է խորովածով կտրել մեր պատմության թելը եւ այդ ամենը ծառայեցնել իր ցնորական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը»

Ապրիլ 24,2026 15:29 Share

«Նիկոլ Փաշինյանի ուղերձն ամբողջովին նվիրված էր իր ցնորական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը։ Եթե, Աստված չանի, այդ գաղափարն իրականանա Ադրբեջանի հետ, դա կլինի հայոց պետականության վերջը։ Ինքն անընդհատ ասում է՝ հայրենիք, պետություն, գտել ենք մեր հայրենիքը, Ադրբեջանն էլ ասում է՝ տես, ինչ խելոք մարդ է ձեր վարչապետը, ասում է, որ գտել եք ձեր հայրենիքը։ Այսինքն՝ դուք հայրենիք եք գտել, դուք հայրենիք չեք ունեցել, հայրենիքը գտել եք։ Այնինչ, մենք մեր պատմական հայրենիքի մի հատվածի վրա ստեղծել ենք պետություն»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ից հեռացված ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նա նշեց, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, թե պետք է սիրել, փայփայել ու հզորացնել պետությունը։ «Բայց երբ ինքն ասում է՝ Օսմանյան Թուրքիայում տեղի են ունեցել այդպիսի ցավալի դեպքեր, ուզում է ասի՝ ի՞նչ կապ ունենք մենք Օսմանյան Թուրքիայի հետ, այն հայերի հետ, վաղը քաղաքացու օրն է, խորոված կանենք, կուտենք, մոռացեք այդ ամենը։ Մոռանանք, կտրենք արմատներից, որ ստեղծենք չորրորդ հանրապետությունը։ Իր արածը դա է ըստ էության»,- նշեց Աղազարյանը։

Նա ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հատուկ է այսպես արվել, որ ապրիլի վերջին շաբաթ օրը քաղաքացու օրը նշվի։ «Ինքն ուզում է խորովածով կտրել մեր պատմության այդ թելը եւ այդ ամենը ծառայեցնել իր ցնորական գաղափարին՝ չորրորդ հանրապետության ստեղծմանը։ Հետեւաբար, ես արդեն եկել եմ այն համոզման, որ այս ամենն արվում է նպատակամղված։ Ցավոք սրտի, այդ համոզմունքն ինձ մոտ առաջացել է մի 2-3 տարի առաջ, ինչի արդյունքում հակասություններ առաջացան մեր մեջ։

Երբ ես հարցադրումներ էի անում՝ արդյոք բանակցությունների ընթացքում քննարկվո՞ւմ է ադրբեջանցի այսպես կոչված փախստականների վերադարձը Հայաստան, ինքն անընդհատ ասում էր՝ ոչ։ Իսկ ձմռանը Եվրոպայից դիմեց Ալիեւին՝ արի մենք մոռանանք Արցախի հայության վերադարձի հարցը, դուք էլ մոռացեք այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը Հայաստան։ Իսկ վերջերս Ալիեւի կողմից հովանավորվող ՀԿ-ները հստակ ասացին, որ չեն մոռանալու։ Այսինքն՝ այդ գաղափարն իրենց մոտ շատ լուրջ է դրված։

Ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ ձեւով ուզում է կործանել պետությունը, բայց իր քայլերը, իր վերընտրվելու հանգամանքը կարող է առաջացնել այնպիսի մարտահրավերներ, որոնք կառավարելը կլինի անհնարին»,- հավելեց Աղազարյանը։

Նա նշեց, որ եթե ադրբեջանցիների վերադարձի հետ կապված որեւէ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է Հայաստանի նախիջեւանացում, հայ երիտասարդներն այլեւս ապագա չեն տեսնի Հայաստանում, կարտագաղթեն։

Անդրադառնալով հարցին, թե խորհրդարանական ընտրություններում որ ուժին են աջակցելու, Աղազարյանն ասաց․ «Դե ակնհայտ է, թե ում չենք աջակցելու, բայց կսպասենք, որ բոլոր կուսակցությունները գրանցվեն։ Ընդդիմադիր դաշտում կան ուժեր, որոնց հետ համագործակցություն ենք ունեցել, ճանապարհ ենք անցել, հիմա այս պահին նպատակահարմար չենք գտնում այդ հարցին անդրադառնալ, դրանից հետո կանդրադառնանք այդ հարցին»։

Աղազարյանը նաեւ ասաց, որ եթե «Մեր ձեւով» շարժումն ընդդիմությանը չհամախմբի մեկ դրոշի տակ, ապա Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է։ Իսկ եթե «Մեր ձեւով»-ն ընդդիմության համախմբի, Նիկոլ Փաշինյանը շանս չունի։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930