Լրահոս
Օրվա լրահոսը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը Թուրքիային կոչ է արել առերեսվել անցյալի հետ

Ապրիլ 24,2026 16:05 Share

Ermenihaber. Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որ 1915-ի ապրիլի 24-ը հանրային հիշողության մեջ խոր վերքեր է թողել։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Մենք հիշում ենք ցեղասպանության ժամանակ մեր կորուստները և կոչ ենք անում ևս մեկ անգամ սկսել անցյալի հետ առերեսման և ճշմարտության բացահայտման գործընթացը հանուն խաղաղության ու մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված ապագայի։ Այս հողերի բնակչորւթյան մի մասը կազմող հայերը 1915 թվականին բռնի ուժով տեղահանվել են։ Տեղահանության ճանապարհին «Միություն և առաջադիմություն» կուսակցության աջակցությամբ ու վերահսկողությամբ սպանվել են, կամ մատնվել մահվան»։

Նաև նշվել է, որ անցած ավելի քան հարյուր տարվա ընթացքում այս ճշմարտության հետ առերեսում չի եղել, և հայերի կրած ցավերի նկատմամբ արդարություն չի հաստատվել։

«Մենք հավատում ենք, որ մարդկության դեմ գործված հանցագործությունները կարելի է հաղթահարել միայն առանց ժխտման՝ առերեսման և պատասխանատվության ենթարկման միջոցով։ Պատմության և ճշմարտության հետ առերեսվելը ոչ միայն անցյալի ցավերը մեղմելու, այլև ապագայում նման ողբերգությունների չկրկնվելու համար համամարդկային իրավական նորմերի շրջանակում պատասխանատվություն կրելու անհրաժեշտություն է։ Այս համատեքստում ճշմարտության ճանաչումն ու արդարության հաստատումը ամենակարևոր քայլերից են՝ նման ողբերգությունների կրկնությունը կանխելու համար»,- ընդգծվել է հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930