Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել և զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ:
ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը նշում է. «Ես այցելեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեցի այդ սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին։
Կարդացեք նաև
Այսօր նշվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցը։ Մենք խոնարհում ենք մեր գլուխները՝ ի հիշատակ զոհերի և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին։
Ավելի քան մեկ դար առաջ չեխ ճանապարհորդ և մարդասեր Կարել Հանսան իր «Hrozy východu» («Արևելքի սարսափները») գրքում վկայել է հայ ժողովրդի տառապանքների մասին։ Նրա խոսքերը շարունակում են հզոր հիշեցում մնալ հիշողության, ճշմարտության և մարդասիրության կարևորության մասին. «Ես տեսա տառապող մարդկանց անվերջ քարավաններ՝ հյուծված, սոված և զրկված մարդկային ամեն տարրական արժանապատվությունից»։
Եվ մեկ այլ տեղ նա գրում է․
«Հայ ազգը դատապարտված էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև աներևակայելի տառապանքների»։
Այս վկայությունները հիշեցնում են, որ հիշողությունը միայն անցյալի մասին չէ․ այն հանձնառություն է մարդկային արժանապատվության, կարեկցանքի և ապագայում նման ոճրագործությունների կանխման նկատմամբ։
Ինը տարի առաջ՝ 2017 թվականի ապրիլի 25-ին, Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է. «Գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին»:
Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է Ծիծեռնակաբերդ կատարած այցին։
«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ներկայացնել Կանադան Ծիծեռնակաբերդում։ Հզոր, ազդեցիկ արարողություն», – գրել է դեսպան Էնդրյու Թըրները։
«1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915–1917 թվականներին հայերի նկատմամբ իրականացված զանգվածային ոճրագործությունը: Անկեղծորեն կիսում ենք հայ ժողովրդի վիշտը՝ նախնիների կրած տառապանքների համար։ Միանում ենք հայերին և խոնարհվում այս ողբերգության բոլոր զոհերի հիշատակի և վերապրողների առաջ», – նշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Զոհերի հիշատակը հարգելով՝ մենք կրկին հաստատում ենք մեր հանձնառությունը նման ոճրագործությունների կրկնությունը կանխարգելելու հարցում», – նշել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելած Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրյուս Պուլոկասը։































































