Բաթումում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այսօր ցերեկվա մրցահերթում Հայաստանից պայքարի մեջ մտավ 94 կգ քաշային Արա Աղանյանը։ Պոկում վարժությունում մեր ծանրորդը կատարեց երեք գերվստահ մոտեցում՝ հաջորդաբար բարձրացնելով 167, 172 և 175 կգ կշռող ծանրաձողը և արժանացավ փոքր արծաթի։
Հրումում Աղանյանը կատարեց երկու հաջողված փորձ՝ գլխավերևում պահելով 200 և 206 կգ-ը, ինչը նրան բերեց փոքր բրոնզ։ Սակայն երկամարտի 381 կիլոգրամ արդյունքով Արա Աղանյանը երրորդ անգամ դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































