Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ժամանակ մենք հաղթած էինք և ուժեղ: Ադրբեջանցիները ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը: Դրոշ վառելը հուսահատ թուլության նշան է». Լևոն Զուրաբյան

Ապրիլ 24,2026 19:11 Share

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը.

«Հայոց Ցեղասպանության համալիրի հավաքված լրագրողները ինձ հարցրին, թե ինչպես եմ վերաբերում թուրքական դրոշի այրմանը:

Ասեցի. 1995 թվականին Տեր-Պետրոսյանը Ստամբուլում էր, նրա դեմ ադրբեջանցիները ցույց էին անում և վառում Հայաստանի դրոշը: Նա այն ժամանակ մի քիչ կատակով արտահայտվել էր. «Հզոր երկիր ենք դառել` մեր դրոշն են վառում»:

Այն ժամանակ մենք հաղթած էինք և ուժեղ: Ադրբեջանցիները ու թուրքերը ուրիշ բան չէին կարող անել, քան վառել մեր դրոշը: Դրոշ վառելը հուսահատ թուլության նշան է: Վառում են ուժեղի դրոշը, որովհետև պատասխանելու այլ միջոց չունեն:

Այս նկատի ունենալով, ասեցի, որ գերադասում եմ, որ թուրքերը կամ ադրբեջանցիները վառեն Հայաստանի դրոշը, ինչպես 1995-ին էր, քան հայերը վառեն Թուրքիայի կամ Ադրբեջանի դրոշը, ինչպես հիմա է:

Պարզ միտք է. գերադասում եմ Հայաստանին տեսնել հաղթանակած, քան հակառակը:

Բայց ինչ արեցին որոշ լրատվամիջոցներ: Գրեցին, որ ես ասել եմ, թե «գերադասում եմ, որ վառեին Հայաստանի դրոշը»: Այսինքն, իբր մեղադրել եմ Դաշնակցությանը, որ Հայաստանի դրոշը չեն վառել:

Դե ասեք, էդ տիպի լրատվամիջոցներին ո՞նց բնութագրեմ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930