Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն. «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը»

Ապրիլ 24,2026 20:20 Share

Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» (DEM) կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որտեղ նշվել է, որ պատմական փաստերի հետ առերեսվելը հասարակական իրազեկությունը բարձրացնելու, միմյանց ու անցյալը հասկանալու և պատմական վերքերը անկեղծ մոտեցմամբ ամոքելու անխուսափելի քայլ է։ Զոհ դարձած ժողովուրդներից ներողություն խնդրելը, վերականգնողական արդարադատության միջոցներին դիմելն այն կարևոր ուղին է, որով կառուցվում է համատեղ և հավասար ապագան ու հանրային համերաշխությունը։

Նշվել է, որ 111 տարի է անցել 1915-ի ապրիլի 24-ին սկսված էթնիկ, կրոնական և մշակութային ցեղասպանությունից, երբ ավելի քան 200 հայ մտավորական աքսորվեց ու սպանվեց։ Ապրիլի 24-ին սկսված այդ գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանությամբ։ Այս հողերի քրիստոնյա այլ ժողովուրդները նույնպես ծանր գին վճարեցին այդ քաղաքականության ու գործելակերպի պատճառով ու կոտորվեցին։

Այսօր արդեն ակնհայտ է, որ պատմական մոլորություն է եղել այս հողերում ապրող տարբեր ժողովուրդների և հավատքների, ինքնությունների և մշակույթների մոռացության մատնումը, այլ կերպ ասած՝ այն մտայնությունը, որը միտված էր տարբերությունները ջնջելուն և ոչնչացնելուն, անտեսելուն ու միատարր հասարակություն ստեղծելուն։

Այն համընդհանուր ճշմարտությունը, որ այս հողերի վրա ոչ մի էթնիկ ինքնություն, լեզու, մշակույթ կամ հավատք չպետք է գերակայի մյուսի նկատմամբ, որ բոլորը հավասար են և ազատ, պետք է ընդունվի ու յուրացվի թե սոցիալապես և թե քաղաքականապես։

«Ակնհայտ է, որ Մերձավոր Արևելքի ու Կովկասի աշխարհագրությունը, պատմական իրողությունների և ամոթի հետ առերեսվելու հետաձգումը կամ չիրականացվելը, որոնք մեր ապրած հողերը դարձրել են անպտուղ, չի ծառայում սոցիալական խաղաղությանը կամ ճշմարտության բարձրաձայնմանը։ Մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստանի հետ դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը բխում է մեր ժողովուրդների կարիքից և շահերից»։

DEM կուսակցությունը դա նաև համարում է միջոց Կովկասի տարածաշրջանում խաղաղություն կառուցելու համար։

«Այս զգացումով ու մտքերով, որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ, մենք կրկին կիսում ենք հայ ժողովրդի և մյուս քրիստոնյա ժողովուրդների 111-ամյա ցավն ու սուգը և վշտով ու հարգանքով հիշում այդ ժամանակահ կոտորված մեր մարդկանց։ Մենք մեր սրտերում խորը զգում ենք այս մարդկային մեծ ողբերգությունը»-, ամփոփվել է հայտարարությունը։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930