Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի «Մարդու իրավունքների միություն». Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր

Ապրիլ 24,2026 21:35 Share

Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» (ՄԻՄ-İHD) Ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ վերահաստատելով իր պահանջները։ «İHD»-ի հայտարարության մեջ շեշտվում է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը նշանակում է շարունակել հանցագործությունը։

İHD-ը նշում է, որ ժխտողականությունը միայն անցյալի անցյալի մերժում չէ, այն նաև հարված է զոհերի սերունդներին, որոնք ամեն օր ստիպված են լինում վերապրել այդ ողբերգությունը։ Բացի այդ ասվում է, որ ժխտման հետևանքով ոճրագործները (Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաներ) «հերոսացվում են», ինչն էլ հասարակության մեջ սնում է ռասիզմի դրսևորումներ:

Միության տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ İHD-ը եղել է առաջին կազմակերպությունը Թուրքիայում, որը դեռևս 2005-ին բացահայտ կերպով օգտագործեց «Ցեղասպանություն» եզրույթը և սկսեց ոգեկոչման միջոցառումներ իրականացնել։ Իրենց միությունը նաև հարգանքի տուրք է մատուցել թուրքական բանակի հայ զինվոր Սևակ Շահին Բալըքչըի հիշատակին, ով սպանվել էր 2011թ. ապրիլի 24-ին զինծառայության ժամանակ։

Հայտարարության ավարտին միությունը կրկնել է իր հիմնական կարգախոսը. «Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր»։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930