Լրահոս
Օրվա լրահոսը

Բաթումում Հայաստանը ծանրամարտի Եվրոպայի առաջին չեմպիոնն ունեցավ

Ապրիլ 24,2026 22:02 Share

Կանանց 86 կգ քաշայինների պայքարում մենք ունեինք երկու ներկայացուցիչ՝ Էմմա Պողոսյանը, որը պարզապես փայլեց, ու Լիանա Գյուրջյանը։

Տակավին երիտասարդ Էմման երկու վարժություններում էլ անթերի կատարեց իր բոլոր մոտեցումները։ Սկսելով պոկումում 102 կգ-ից՝ նա այնուհետև սանձեց 105, ապա 107 կիլոգրամները և արժանացավ փոքր բրոնզե մեդալի։ Ոգևորված այս հաջողությունից՝ Էմման ավելի վստահ հանդես եկավ հրում վարժությունում։

Նա իր կամքին ենթարկեց սկզբում 132, ապա նաև 134 կիլոգրամները, սակայն իր երկու ահեղ մրցակիցներին շրջանցելու համար նրանից պահանջվում էր վերջին մոտեցմամբ բարձրացնել 141 կգ, ինչն էլ արեց մեկ շնչով ու թեթևությամբ՝ նվաճելով ինչպես փոքր ոսկին, այնպես էլ երկամարտի արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը՝ ցույց տալով 248 կգ։

Պայքարի սկիզբը անհաջող ստացվեց Լիանա Գյուրջյանի համար, որը պոկում վարժությունում բավարարվեց ընդամենը 9-րդ տեղով՝ 101 կգ։ Սակայն նա հրումում որոշակիորեն կարողացավ վերադարձնել ինքնակառավարումը և ի վերջո 135 կիլոգրամով վաստակեց փոքր արծաթը, իսկ երկամարտում՝ 236 կգ-ով բարձրացավ 5-րդ հորիզոնական։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930