Տիրանայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ ներգրավված մեր չորս ըմբիշներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 65 կգ՝ Վազգեն Թևանյանը, հասել էին կիսաեզրափակիչ և հաջողության դեպքում մտնելու էին եզրափակիչ։
Բայց ավաղ, երկու ըմբիշներն էլ այդ կարևոր գոտեմարտերում հանդես եկան իրենց հնարավորությունից ցածր և վաղը փորձելու են բրոնզե մեդալ նվաճել։
Մեկնարկային գոտեմարտում 79 կգ քաշային Հրայր Ալիխանյանին հաղթած չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ահմեդ Ուսմանովը մտավ եզրափակիչ, ինչի շնորհիվ հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ և ուժերը չափելու է ուկրաինացի Վիտալի Մալենկովի հետ։
Կարդացեք նաև
Վաղը մեր ընտրանուց պայքարի մեջ մտնելու են ևս չորս ըմբիշներ՝ Արսեն Հարությունյանը, Նարեկ Հարությունյանը, Մուշեղ Մկրտչյանը և Խաչատուր Խաչատրյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































