Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն

Ապրիլ 24,2026 22:52 Share

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ դեսպանությունը Թբիլիսիի հայ հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում կազմակերպեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն։

ՀՀ դեսպան Ա․Սմբատյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ զետեղեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին։

Իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Վիրահայ համայնքի ներկայացուցիչ, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվ. պետական հայկական դրամատիկական թատրոնի դերասան Արամ Միքայելյանն իր խոսքում նշեց, որ ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի գրեթե բոլոր երկրներում, որտեղ ապրում են հայեր, հայ ժողովուրդը ոգեկոչում է 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Հիշատակի միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես եկան Հայաստանից ժամանած դուդուկահարներ` Հարություն Չքոլյանը և Կարեն Սիրականյանը։

 

Վրաստանում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930