Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, Վարշավայի Հայկական պուրակում տեղակայված խաչքարի մոտ հարգանքի տուրք է մատուցվել Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Վարշավայի կայազորի հրամանատարության զինվորների մասնակցությամբ։
Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը իր խոսքում անդրադարձել է օրվա նշանակությանը, 21-րդ դարում շարունակվող ռասայական և էթնիկ անհանդուրժողականությանը, ատելության դրսևորումներին և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային հանցագործություններին, ինչպես նաև Հայաստանի կողմից նման հանցագործությունների նախանշանների բացահայտման և վաղ ահազանգման ուղղությամբ գործադրվող ջանքերին։
Այնուհետև հնչել է բարեխոսական աղոթք՝ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մինաս աբեղա Հախվերդյանի և Լեհաստանի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ ծայրագույն վարդապետ Յուզեֆ Նաումովիչի կողմից, որին հաջորդել է ծաղիկների զետեղման արարողությունը։
Կարդացեք նաև
Հիշատակի միջոցառմանը ներկա էին նաև հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ, Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։
Լեհաստանում ՀՀ դեսպանություն



















































