Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը

Ապրիլ 25,2026 18:18 Share

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը:

Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է  մարզադպրոցի  հիմքերում։

Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով և հույս  հայտնել, որ այն շահագործման կհանձնվի սահմանված ժամկետում: Նիկոլ Փաշինյանը, դիմելով Մալխաս և Ռոման Ամոյաններին, նշել է, որ այս ամենը  Հայաստանի Հանրապետության հարգանքի տուրքն է իրենց մարզական վաստակին և ծառայություններին:

Շենքը  բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին հարկում տեղակայված են լինելու նախամուտք, հանդերձարաններ, լողավազան, շոգեբաղնիք, բժշկի և մարզիչի սենյակներ, սանհանգույցներ, պահեստ։ Երկրորդ հարկում նախատեսվել են ֆիզիկական պատրաստվածության և մարզասարքերի դահլիճ ու վարչական սենյակներ։ Մարզադպրոցն ունենալու է նկուղ, որտեղ կարող են անցկացվել սեղանի թենիսի մարզումներ։ Կառույցն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող թեքահարթակներ և վերելակ։ Տարածքում առկա մանկապարտեզի անավարտ կառույցն ապամոնտաժվելու է։ Մարզադպրոցի շենքից բացի տեղակայվելու են կոյուղաջրերի մաքրման կայան և ﬔքենաների կայանատեղի։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930