Բաթումում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախավերջին օրը տղամարդկանց մինչեւ 110 կգ քաշայինների պայքարում Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ՝ Գարիկ Կարապետյանը եւ Սիմոն Մարտիրոսյանը։
Գերազանց հանդես եկավ Գարիկ Կարապետյանը, որը հաղթելու լուրջ կամք դրսեւորեց։ Պոկում վարժությունում արձանագրելով 189 կգ՝ Գարիկը բավարարվեց փոքր բրոնզով։ Սակայն նա հավասարը չունեցավ հրում վարժությունում։ Գլխավերեւում պահելով 226 կգ ծանրաձողը՝ Գարիկ Կարապետյանը ոչ միայն արժանացավ փոքր ոսկուն, այլեւ երկամարտի 415 կգ-ով երրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը։
Այս քաշային կարգում հնարավորությունները լիովին չկարողացավ ցուցադրել Սիմոն Մարտիրոսյանը, որը 183+215=398 կիլոգրամով տեղ զբաղեցրեց 6-րդ հորիզոնականում։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































