Լրահոս
Օրվա լրահոսը

«Շեֆից շատ է վախենում։ Բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ»․ Սամվել Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 27,2026 21:21 Share

«Շեֆից շատ է վախենում։ Բա որ Ալիևը ջղայնանա հանկարծ»,- «5 հարց հաջորդ վարչապետին» շարքի հերթական տեսանյութում նման հեգնական տոնով է պատասխանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում օրերս Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ չի կարծում, թե պետական մակարդակով միջազգային ատյաններում քննարկման առարկա կդարձնեն Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր եկեղեցու քանդման հարցը։

Սամվել Կարապետյանը նաև տարակուսում է․ «Եթե մի մարդ՝ իր խմբակով, հարձակվում է Էջմիածնի վրա, իր համար ի՞նչ կապ ունի՝ Արցախի հարյուր եկեղեցիները կքանդե՞ն, թե ոչ»։

Պատասխանելով հարցին, թե գործող իշխանությունը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն այլևս ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում չէ, Սամվել Կարապետյանն ասում է․ «Մենք ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի, իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդն ավելի շատ օգուտներ է ունենալու։ Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը բացարձակ կապ և առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ»։

Իր գնահատմամբ՝ այն կուսակցությունները, որոնք հարգում են նահատակների հիշատակը՝ հանուն ապագայի, ապրիլի 24-ին ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը։

Իսկ թե ի՞նչն է ոգևորում Սամվել Կարապետյանին, հարցի պատասխանը հետևյալն է․ «Հիմա ոգևորում է, որ մենք կամաց-կամաց արթնացնում ենք հայ ժողովրդին։ Ժողովուրդը ոգևորված է, ժողովուրդը զգում է, որ մենք շուտով փոփոխություններ ենք բերելու»։

Իսկ, առհասարակ, Սամվել Կարապետյանին ոգևորում են հաջողությունները՝ բոլոր բնագավառներում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930