Լրահոս
Օրվա լրահոսը

Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը. Արտակ Բեգլարյան

Ապրիլ 27,2026 23:33 Share

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.

«Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի Արտուր Ավանեսյանի «Կանդազի) ձերբակալությունն այդ շարքից է:

Պատկերացրե՛ք, ձայնագրությունում նա ասում է. «Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան (Ե՛վ աշխատանքը կլինի, և՛ հողը կլինի, և՛ տունը կլինի):

Նման ծրագրային թեզերի հնչեցումից հետո մարդուն շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել և՛ իրեն, և՛ նրա կուսակցությունը: Ես պարզապես վստահ եմ, որ Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ:

Փաշինյանական իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն առնելու վերարտադրվելու համար, դե իսկ նրանց իրավախախտումները կարող են քննվել միայն իրենցից հետո»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930