Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսով ենք «Անկախ դիտորդը» համապատասխան ուղղում կկատարի իր տարածած և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության մեջ․ ԱԺԲ

Մայիս 02,2026 21:35 Share

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը 2026 թ. ապրիլի 30-ին «Կուսակցությունների համագումարների դիտարկման ամփոփում» վերտառությամբ տեղեկատվություն է տարածել, որի մեջ մասնավորապես նշված է՝ «Ընտրություններին առաջադրված 22 կուսակցություններից (17-ը առանձին, ևս 5-ը՝ երկու դաշինքների կազմում) չորսը չեն հայտարարել իրենց համագումարի մասին, դրանք են՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, (…)»։

Պաշտոնապես ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք, որ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի համաձայն հայտարարություն է տեղադրել Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հերթական համագումարից 11 օր առաջ և 116 պատվիրակների մասնակցությամբ 2026 թ. ապրիլի 22-ին անց է կացրել համագումարը։

Հուսով ենք «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը համապատասխան ուղղում կկատարի «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությանը վերաբերող իր տարածած և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության մեջ։

ԱԺԲ Համահայկական կուսակցության Նախընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031