Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Հորմուզի նեղուցով, ըստ որի ամերիկյան ռազմանավերը պետք է ապահովեին առանց Իրանի հետ համաձայնեցման նավագնացությունը նեղուցով. Վարդան Ոսկանյան

Մայիս 06,2026 10:40 Share

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

ԱՄՆ-ի նախագահ Թրամփը կասեցրել է «Ազատություն» ծրագիր կոչվող գործողությունը Հորմուզի նեղուցով, ըստ որի ամերիկյան ռազմանավերը պետք է ապահովեին, առանց Իրանի հետ համաձայնեցման և այդ երկրից թույլատրության, նավագնացությունը նեղուցով։

Երեկ գրել էի, որ Իրանը ռազմական կոշտ գործողությունների էր դիմել տապալելու այս ծրագիրը, և այսօր, փաստորեն, այն կասեցված է։

Չնայած ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե ծրագրի կասեցումը արվել է հնարավոր երկկողմ բանակցություններին նպաստելու նպատակով, սակայն ի սկզբանե էլ պարզ էր, որ, ըստ էության, գոյություն չունի տեղային նշանակության որևէ արդյունավետ գործիքակազմ, որի միջոցով հնարավոր կլինի Հորմուզի նեղուցը դուրս բերել իրանական վերահսկողությունից։

Բազմիցս եմ նշել, որ Իրանի հաջող ասիմետրիկ գործողությունների ռազմավարությունն այս պատերազմում, դասական ապացույցն են այն բանի, թե ինչպես անհամեմատ ավելի փոքր հնարավորություններով, սակայն ռազմաքաղաքական մտքով և կամքով օժտված պետական համակարգը կարող է դիմագրավել շատ ավելի հզոր հակառակորդի, որն, ի դեպ, աշխարհի թիվ մեկ գերտերությունն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031