Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն «անընդունելի» և «սադրիչ» է որակել Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունները

Մայիս 07,2026 13:42 Share

«Ազատություն». Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի՝ Սենատում հնչեցրած ելույթի առնչությամբ:

«Ֆրանսիացի նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունների օգտագործումը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող Ղարաբաղյան տարածաշրջանին անդրադառնալիս, անընդունելի է։ Մենք խստորեն դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ և նրա մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությունը», – ըստ ադրբեջանական լրատվականների, ասվում է երկրի արտաքին գերատեսչության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Բաքվում համարում են, որ «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձանները» իրենց ազգային մշակութային ժառանգության մաս են կազմում և պաշտպանված են՝ անկախ դրանց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031