Արցախ TV. Մայիսի 6-ին Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային իրազեկման խմբի նախագահ, սենատոր Էտյեն Բլանը հարց ուղղեց Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյին՝ Ֆրանսիայի դիվանագիտական ուղղության վերաբերյալ։
Սենատորը հետաքրքրվեց, թե ինչ ռազմավարություն է որդեգրել Ֆրանսիան՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչված է որպես մարդկության համաշխարհային ժառանգություն, ինչպես նաև՝ ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը դրա պահպանման ուղղությամբ։
Սենատորը հարց բարձրացրեց նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ՝ հետաքրքրվելով, թե ինչ ջանքեր են գործադրվում նրանց ազատ արձակման համար։
Ամբողջական տարբերակը՝
Կարդացեք նաև


















































