Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ոնց անեն, որ Ալիևի դուրը գան, 300 հազար ադրբեջանցի բերեն, ապահովեն բնակարանով․ դա մենք կանգնեցնելու ենք»

Մայիս 11,2026 19:01 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր իր առանձնատանը հանդիպում է ունեցել Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչների հետ։ Սամվել Կարապետյանը տեղեկացրել է, որ Արարատյան դաշտավայրի համար հատուկ ծրագիր են մշակել։

«Ինչքան հնարավոր է, ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ ինչքան համեղ մրգեր կան Արարատյան դաշտավայրում։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք ձեր արտադրանքը էժան չվաճառեք, սկսելու ենք դրանից։ Առաջին հերթին ձեզ մոտ զարգացնելու ենք գյուղատնտեսությունը։ Հիմա դուք աճեցնում եք ու գաղափար չունեք՝ ընդունողների տրամադրությունը նորմալ է, նորմալ չէ։ Ես հասկանում եմ, որ իրենք ձեզ պայմաններ են թելադրում, թե ինչ գներով կընդունեն ձեր մթերքը։ Հիմա մենք ձևավորելու ենք համակարգ, որտեղ դուք մինչև ձեր նախաձեռնությունները արդեն հաշվելու եք ձեր գումարները։ Եթե ձեզ ձեռնտու է, զարգացնում եք, եթե ձեռնտու չէ, անմիաստ չեք գնում բանկերից վարկեր վերցնում, հետո ամբողջ ընտանիքով ճռռում այդ վարկերի տակ»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Սամվել Կարապետյանն ասել է, որ ստեղծելու են 300 հազար աշխատատեղ։ «Մենք դրեցինք բարձր նշաձող և պայքարելու ենք այդ նշաձողի համար։ Մարդկանց կարող է թվալ, որ մենք պոպուլիզմով ենք զբաղված, բայց քանի որ ես ասում եմ՝ ես դա երաշխավորում եմ, այսինքն՝ մենք չենք խոստանում, դա արած գործ է։ Մեզ համար ամենակարևորը լինելու է մարդկանց բարեկեցությունը։ Մենք փոքր բիզնեսն ամբողջությամբ ազատելու ենք հարկերից, որ դուք ոչ մի ստուգողի կարիք չունենաք, ձեր ընտանեկան բիզնեսներն ու այգիները զարգացնեք»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Սամվել Կարապետյանի խոսքով՝ շատ խնդիրներ կան այսօր Հայաստանում, որոնց մասին մտածող չկա։ «Մարդիկ, ունենալով 25 տոկոս ռեյտինգ, ամեն ինչ անում են, որ մնան իշխանության։ Իսկ անելու ձևը երկրում քաոս մտցնելն է, որ փորձեն այդ քաոսը կառավարել։ Մեր ժողովրդի 25-30 տոկոսը մոլորված է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ արթնացնենք, բացենք իրենց աչքերը, որ հասկանան՝ իրենց խնդիրների մեղավորը ոչ թե իրենք են, այլ ներկա անհայրենասեր իշխանությունները։ Սրանց համար մեկ սկզբունք կա՝ ոնց անեն, որ Ալիևի դուրը գան, ոնց անեն, որ նրա հրամանները կատարեն, ոնց անեն, որ 300 հազար ադրբեջանցի բերեն, ապահովեն թե՛ բնակարաններով, թե՛ աշխատանքով։ Դա մենք կանգնեցնելու ենք, ունենալու ենք արժանապատիվ երկիր»,- նշել է նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031