Լրահոս
Օրվա լրահոսը

Լրատվականները կազմակերպում են՝ ջուր են շփում մեզ վրա ու իրենք էլ նկարում. Էդգար Հակոբյան. «Հրապարակ»

Մայիս 12,2026 10:51 Share

Հարցազրույց ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ

– Դուք ՔՊ ցուցակի հետին հորիզոնականներում եք, Ձեզ անտեսված չե՞ք զգում, որ հայտնվել եք վերջերում, եւ Նիկոլ Փաշինյանն էլ առաջին հիսունյակի հետ է քարոզարշավ անում։

– Չենք նեղվում, անտեսված էլ չենք զգում, դա վարչության որոշումն է, նորմալ է, բոլորս էլ հնարավորություն ունենք քարոզարշավ անելու։

– Կապանում Սյունիքի մարզի կտրվածքով ամփոփիչ հանրահավաքին Կապանում, ձեր համակիր ՀԿ-ի հաշվարկով, ընդամենը 2 հազար մարդ էր մասնակցում, այն էլ՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Դրանից բացի տեսնում ենք, թե ժողովուրդն ինչպես է ձեզ ընդունում` ջուր են լցնում ձեզ վրա, դուռ են փակում Փաշինյանի երեսին, մնացածի մասին չասենք։

– Ես չեմ ուզում էդ հաշվարկը մեկնաբանեմ, որովհետեւ, երբ մենք տեսնում ենք` շատ մարդ է գալիս, մնացածի հետ գործ չունեմ։ Իսկ ջուր լցնելը, տեսեք՝ Մասիվում ամբողջ քարոզարշավի ընթացքում, օրինակի համար, 30 հազար բնակչություն ունեցող հատվածում մարդը շրջում է, ու կարա մեկը լինի, որ մի հատ վատ արարք թույլ տա կամ ջուր շփի։ Դա ո՞նց կարամ նորմալ որակեմ, ու մարդիկ շատ անգամ ինադու․․․ ես դեպքեր գիտեմ, լրատվականներ, որ շատ անգամ նման բաներ են կազմակերպում եւ շփում, եւ իրենք էլ նկարում են, որ ցույց տան։

– Լրատվականի ներկայացուցի՞չն էր ջրի տեսարանը կազմակերպել, ի՞նչ շահ ունեն, որ նման բաներ կազմակերպեն։

– Այո, լրատվականների մեծ մասը փողով աշխատում են ինչ-որ կուսակցությունների համար, դա բոլորը գիտեն։

– Փաշինյանի «լայվերից» տաս­նյակ նման բողոքի տեսարաններ ենք տեսել, որ ձեզ մերժում են։

– Ես չէի ասի` մարդիկ մեզ լավ ընդունում են, տեսնում են` մենք ինչ լավ աշխատանքներ ենք կատարել, դրական փոփոխություններ կան, ու հաստատ ուզում են, որ մենք ընտրվենք, ամեն ինչը շարունակվի։ Դպրոցները, մանկապարտեզները, առողջապահության ապահովագրությունը, էնքան բան ենք արել, որ թվարկենք, չի վերջանա։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031