«Ազատություն». ԵՄ-ում ռուսական գազի ներկրումներն այս տարվա առաջին եռամսյակում հասել են առավելագույն ցուցանիշին՝ Ուկրաինայի դեմ պատերազմից ի վեր, վկայում է անկախ հետազոտական կենտրոնի՝ Էներգետիկ տնտեսագիտության և ֆինանսական վերլուծության ինստիտուտի այսօր հրապարակած զեկույցը։
Ըստ այդ փաստաթղթի, եվրոպական ընտանիքն այս տարվա առաջին երեք ամիսներին ներմուծել է 6.9 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, ինչը 16 տոկոսով ավելի է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ և ամենաբարձրն է 2022 թվականից ի վեր։
Հետազոտության համաձայն՝ աճը տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի ֆոնին, երբ աշխարհի երկրները պայքարում են էներգակիրների խափանված մատակարարումները փոխարինելու համար։
Ցուցանիշն աճել է չնայած այն հանգամանքին, որ ԵՄ-ն ամիսներ առաջ որոշել է դադարեցնել ռուսական գազի և նավթի ներմուծումները մինչև 2027 թվականի վերջը՝ Ուկրաինայի դեմ արդեն չորրորդ տարին շարունակվող պատերազմի պատճառով։
Կարդացեք նաև
Ռուսաստանից հեղուկ գազի գնման առաջատարներն են՝ Ֆրանսիան, Իսպանիան և Բելգիան, հաղորդում է Ֆրանսպրեսը։
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը մնում է եվրոպական դաշինքին հեղուկ բնական գազի երկրորդ խոշորագույն մատակարարը՝ ապահովելով սպառման մոտ 14 տոկոսը։


















































