Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավոք, իշխանությունների համար գերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել է հանդիսանալ արտաքին քաղաքական օրակարգ. Մեսրոպ Առաքելյան

Մայիս 14,2026 11:42 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ուղերձ է հղել՝ ներկայացնելով խայտառակ դատավարության մի քանի դրվագ։

Մեր հայրենակիցների նկատմամբ Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը տեղի է ունեցել և շարունակվում է միջազգային հանրության լռության ներքո։

Թերևս ակնհայտ է, որ միջազգային հանրությունը վաղուց առաջնորդվում է սեփական շահով և միայն ուժեղ դիվանագիտության շնորհիվ է հնարավոր ունենալ այնպիսի գործընկերներ, ովքեր սատար կկանգնեն Հայաստանի խնդիրներին։

Ցավոք, գործող իշխանությունների համար գերիների հարցը, նրանց իրավունքների պաշտպանությունը դադարել է հանդիսանալ արտաքին քաղաքական օրակարգ, իսկ ուրախ ավտոբուսի ուղևոր արտգործնախարարը, երևի մի օր կպատմի, թե իր նախարար նշանակվելու հարցում Բաքվի բանտում գտնվողներից ով է մեծ դեր ունեցել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031